Կարոլինսկայի ինստիտուտի շվեդ գիտնականների հետազոտության համաձայն՝ կոլոնոսկոպիան նվազեցնում է աղիների քաղցկեղի առաջացման հավանականությունը: Գիտնականների հոդվածը հրապարակվել է The New England Journal of Medicine ամսագրում։

Բանն այն է, որ կոլոնոսկոպիայի ժամանակ բժիշկը կարող է հայտնաբերել պոլիպներ եւ աղիքային այլ պաթոլոգիաներ, որոնք մեծացնում են քաղցկեղի առաջացման վտանգը։ Այս դեպքում հիվանդը ստանում է բուժում, որն ուղղված է քաղցկեղի կանխարգելմանը։

Հետազոտությանը մասնակցել է 55-ից 64 տարեկան 84 585 հիվանդ: Նրանք բաժանվել են երկու խմբի. առաջին խմբի անդամները (28220 մարդ) հրավիրվել են կոլոնոսկոպիայի, երկրորդինը(56365 մարդ)՝ չեն հետազոտվել։

Առաջին խմբից 11 843-ը (42%) ենթարկվել են կոլոնոսկոպիայի: Հետազոտողները գնահատել են աղիների քաղցկեղի եւ դրա հետ կապված մահվան վտանգը, ինչպես նաեւ մահացության բոլոր պատճառները: Միջին հաշվով կամավորներին հետեւել են 10 տարի:

Աղիքի քաղցկեղի ռիսկի կրճատումը կազմել է 18%: Կոլոնոսկոպիայի հրավիրված հիվանդների խմբում աղիների քաղցկեղից մահվան հավանականությունը 10%-ով ցածր է եղել։