Գիտնականները հայտնաբերել են միացություն, որը մեթիլինռեզիստենտ ոսկեգույն ստաֆիլակոկը (MRSA) ավելի խոցելի է դարձնում հակաբիոտիկների համար։ Բաթի համալսարանի բրիտանացի կենսաբանների հետազոտությունը հրապարակվել է Frontiers in Microbiology ամսագրում։

Ոսկեգույն ստաֆիլակոկն առաջ է բերում դժվար բուժվող հիվանդություններ, ինչպիսին են սեպսիսը եւ թոքաբորբը։ Այն աչքի է ընկնում նրանով, որ կայուն է հակաբիոտիկների մեծ մասի հանդեպ, որոնք օգտագործում է ժամանակակից բժշկությունը։

Գիտնականները հայտնաբերել են պոլիամինների՝ միացություններ, որոնք հանդիպում են կենդանի օրգանիզմների մեծ մասում, նոր առանձնահատկություն։ Մինչ այդ ընդունված էր կարծել, որ դրանք անհրաժեշտ են ցանկացած օրգանիզմի, այդ թվում եւ մանրէների համար։ Բայց պարզվել է, որ դրանք թունավոր են MRSA-ի համար։

Միացությունը մոդիֆիկացրել են եւ թեստավորել հակաբիոտիկների հանդեպ մանրէների 10 տարբեր կայուն շտամների դեմ։ Նոր միացությունն ավելի արդյունավետ է եղել բոլոր շտամների դեմ, ինչը հանգեցրել է մանրէների հետագա աճի դադարեցմանն ու հակաբիոտիկների հանդեպ կայունության նվազեցմանը։