Հայաստանում հոկտեմբերի 17-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 387 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 444869-ի: Այս մասին NEWS.am Medicine-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Վերջին մեկ շաբաթում կատարվել է 3108 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3223133 է:
Փաստացի այս պահին բուժվում է 699 պացիենտ, նվազել է 417-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 433602 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 791 անձ:
Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 մարդ. մահացածների թիվը 8706 է:







