Չինաստանում Շանհայ քաղաքում աշխարհում առաջին անգամ սկսել են կորոնավիրուսի դեմ ինհալյացիոն պատվաստանյութ օգտագործել։

Գիտնականները հույս ունեն, որ նման «անասեղ» պատվաստանյութերը պատվաստումն ավելի մատչելի կդարձնեն առողջապահական թույլ համակարգեր ունեցող երկրներում, քանի որ դրանք ավելի հեշտ են կիրառվում։ Դա կօգնի նաեւ ներարկումներից վախեցող մարդկանց համոզել պատվաստվել։

Հոկտեմբերի կեսերին չինացիների 90 տոկոսն ամբողջությամբ  պատվաստվել է, իսկ 57 տոկոսը բուստերային չափաբաժին է ստացել։

 Պատվաստանյութը մշակվել է չինական կենսադեղագործական Cansino Biologics ընկերության կողմից եւ հանդիսանում է ընկերության ադենովիրուսային պատվաստանյութի աերոզոլացված տարբերակ: Այն հաստատվել է չինական կարգավորիչների կողմից սեպտեմբերին՝ Չինաստանում, Հունգարիայում, Պակիստանում, Մալայզիայում, Արգենտինայում եւ Մեքսիկայում փորձարկումներն ավարտելուց հետո: