Այս տարի Երեւանի "Առողջություն եւ դեղագործություն" ցուցահանդեսում ներկայացվել է ռուսական բժշկական արտադրանքի լայն տեսականի։ Ընկերությունների ներկայացուցիչներն ակնկալում են կապ հաստատել տեղական մատակարարների եւ բուժհաստատությունների հետ՝ իրենց արտադրանքը հայկական շուկա բերելու համար։

Ուռուցքաբանության գենետիկական ախտորոշման թեստեր

IMG_20221028_133956_1.jpg (35 KB)

OncoAtlas ընկերության ներկայացուցիչ Վլադիսլավ Միլեյկոն NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց, որ իրենք Երեւանի ցուցահանդեսին բերել են ուռուցքաբանական հիվանդությունների գենետիկական ախտորոշման թեստային համակարգեր։ Նա պարզաբանեց, որ գենետիկական թեստը՝ որպես կանխարգելիչ միջոց, առողջ մարդկանց թույլ է տալիս գնահատել իրենց ժառանգական ռիսկերը, իսկ արդեն ախտորոշված ​​ հիվանդների մոտ թեստերն օգնում են հայտնաբերել հիվանդության անհատական ​​առանձնահատկությունները՝ առավել ճշգրիտ բուժում ընտրելու համար։

«Այսօր ամբողջ աշխարհում ընդունված կլինիկական ուղեցույցներում նման թեստավորումը պարտադիր քայլ է քաղցկեղի ամենալայն սպեկտրում թերապիա ընտրելու համար՝ հաստ աղիքի քաղցկեղ, կրծքագեղձի քաղցկեղ, թոքերի քաղցկեղ և այլն: Մեր թեստերը բացահայտում են ուռուցքաբանության համար բոլոր կարեւոր գեները: Նախկինում այս թեստերն արվում էին PCR տարբերակով, եւ դա բացահայտում էր շագանակագեղձի քաղցկեղով մուտացիայի միայն յուրաքանչյուր տասներորդ կրողին կամ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ յուրաքանչյուր երրորդին: Օգտագործելով մեր սեկվենավորման վրա հիմնված թեստերը՝ մենք ամբողջությամբ կարդում ենք այս գեները, որպեսզի կարողանանք գտնել ցանկացած մուտացիա»,- ասել է Միլեյկոն:

Թրոմբոդինամիկայի թեստ

IMG_20221028_134643.jpg (39 KB)

HEMACORE-ի գլխավոր տնօրեն Իլյա Սպիրիդոնովը ցուցադրել է թրոմբոդինամիկական թեստ անցկացնելու սարք։ Այս թեստն օգտագործվում է հեմոստազի ախտորոշման, հակակոագուլանտային թերապիայի ընտրության եւ շտկման համար, այսինքն՝ դեղամիջոցների օգտագործման, որոնք ազդում են արյան մակարդման վրա եւ նվազեցնում այն՝ կանխելով հիվանդի թրոմբոզը:

«Մեր թեստը կանխատեսում է թրոմբների առաջացման վտանգը, երբ մակարդման հարց կա, եւ հիվանդը կարող է թրոմբոզ ստանալ, արդյունքում՝ սրտի կաթված, ինսուլտ եւ այլ կարեւոր խնդիրներ ունենալով։ Թեստը շատ պարզ է. 200 մկլ պլազմա տեղադրվում է կյուվետում, եւ դուք կարող եք իրական ժամանակում, համակարգչի էկրանին դիտել, թե ինչպես է թրոմբն աճում : Մենք մոդելավորում ենք անոթի պատի վնասումը կյուվետում, եւ գնահատում այն: Սա բժշկին թույլ է տալիս հեշտությամբ եւ արագ տեսնել արդյունքը եւ օգնել հիվանդին»,- ասաց նա։

Ծրագրային հարթակ ArchiMed

Med-Ray-ը ծրագրային ապահովման եւ ռադիոլոգիայի սարքավորումների մատակարար է: Ընկերության ներկայացուցիչ Դմիտրի Սկոտնիկովը խոսեց  ընկերության ArchiMed արտադրանքի մասին, որը ռադիոլոգիական  հետազոտությունների՝ ՀՇ, ՄՌՇ, ռենտգեն, ուլտրաձայնային բժշկական պատկերագրման ծրագրային ապահովում է։  Այն հնարավորություն է տալիս մշակել, դիտել, չափել հետազոտության արդյունքները, գրել բժշկական եզրակացություն, աշխատել տարբեր շաբլոնների հետ, հաշվետվություն ներկայացնել, ստանալ վիճակագրական տվյալներ եւ այլն։

«Արհեստական ​​բանականության վրա հիմնված այս էկոհամակարգը ներառում է այնպիսի լրացուցիչ լուծումներ, ինչպիսիք են  պատկերների ավտոմատացված մշակումը եւ դրանց վրա տարբեր պաթոլոգիաների գունային ընդգծումը, բժշկական որոշումների կայացման համակարգը եւ հեռաբժշկությունը: Այս միջավայրում կան նաեւ այնպիսի գործիքներ, ինչպիսիք են բժիշկների համար իաթը եւ zoom տիպի վիդեոկոնֆերանսի գործիքը», - ասաց նա:

ArchiMed-ի վրա հիմնված կայաններն օգտագործվում են որպես անկախ կայաններ կամ դրանք կարող են միավորվել մեկ ռադիոլոգիական տեղեկատվական համակարգի մեջ, մեկ հիվանդանոցում կամ մի ամբողջ տարածաշրջանում: "Համակարգը կարող է հարմարեցվել հաճախորդների ցանկություններին»,- նշեց է Դմիտրի Սկոտնիկովը։

Մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների վերականգնում

IMG_20221028_143421.jpg (49 KB)

Մոսկվայի «Օգոնյոկ» գիտաարտադրական կենտրոնը ցուցահանդեսին ներկայացրել է ընկերության կողմից մշակված օրթոպեդիկ արտադրանք՝ ուղեղային կաթվածով, ուղեղի տրավմատիկ վնասվածքներով եւ ողնաշարի դիզրաֆիզմով երեխաների վերականգնման համար:

Օրինակ, գրավիստատ կոչվող հարմարանքը, որը նախատեսված է ՄՈՒԿ-ով երեխաների դինամիկ պրոպրիոցեպտիվ վերականգնման համար։ Գրավիստատը հնարավորություն է տալիս ապահովել երեխայի ուղղահայաց դիրքը, անգամ եթե նա հոդախախտեր ունի։ Այն կարելի կիրառել է քայլակի հետ միասին, որպեսզի երեխային ձեռքով պահելու խնդիր չլինի։ 

«Դուք կարող եք ապահով թողնել երեխային, նա կքայլի եւ չի ընկնի: Եվ դուք կարող եք հանգիստ զբաղվել նրա ոտքերով, ճիշտ քայլվածք սովորեցնել», - ասաց ընկերության գործադիր տնօրեն Վիտալի Չուգունովը:

Նա նաեւ ցույց տվեց դիրքային բուժման համար նախատեսված օրթոպեդիկ միջոցներ՝ վերջույթների համար նախատեսված տուտորներ՝ սպաստիկության դեմ պայքարելու համար, գլխի զսպիչներ, քայլելու ապարատ:

IMG_20221028_143441_1.jpg (77 KB)

Վիտալի Չուգունովն ասաց, որ իրենց ընկերության արտադրանքն առաջին անգամ է ներկայացվում Հայաստանում, եւ իրենք համագործակցության հույս ունեն։ Ցուցահանդեսում մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների ծնողների հետ զրուցելուց հետո նրա մոտ տպավորություն է ստեղծվել, որ՝ նման խնդիրներ ունեցող երեխաների վերականգնման հարցում Հայաստանը դեռ ետ է մնում ։

Անձեռոցիկներ եւ գելեր բնական հիմքի վրա

IMG_20221028_132811_1.jpg (39 KB)

Coletex ընկերության ներկայացուցիչներն առաջարկում են բնական հիմքի վրա բժշկական անձեռոցիկներ, սպեղանիներ եւ գելեր՝ հակասեպտիկ, ցավազրկող, հակաայրուկային եւ հեմոստատիկ հատկություններով։ Ընկերության ներկայացուցիչ Տատյանա Խլիստովայի խոսքով՝ իրենց գելերը կարող են օգտագործվել ուռուցքաբանության մեջ՝ որպես ուղեկցող բուժում ճառագայթային թերապիայի ընթացքում կամ դրանից հետո։

«Մինչ փոքր կոնքի ճառագայթումը մեր գելերը ներարկվում են հետանցքային եւ հեշտոցային ճանապարհով՝ ճառագայթման բարձր չափաբաժինների դեպքում բավականին լավ պաշտպանելով այրվածքներից»,- ասաց նա: