Հայաստանում հոկտեմբերի 31-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 142 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 445242-ի: Այս մասին NEWS.am Medicine-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ շաբաթում կատարվել է 2301 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3 228 468 է:

Փաստացի այս պահին բուժվում է 373 պացիենտ, նվազել է 139-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 434288 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 278 անձ:

Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 մարդ. մահացածների թիվը 8709 է:

312053164_422939300027946_5807250892604771188_n.jpg (100 KB)