Հավաստագրման նպատակով մեկնարկող բուժաշխատողների թեստավորման գործընթացն անցկացվելու է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային  ինստիտուտի  Հանրապետական գիտաբժշկական գրադարանում (ք. Երևան, Ռուբինյանց 29/3, հեռ. +374 98117874):

Թեստավորում պետք է անցնեն այն բուժաշխատողները, ովքեր

  • Ունեն հավաստագրման համար անհրաժեշտ կրեդիտների նվազագույն քանակի 70 և ավելի տոկոսը, բայց աշխատանքային ստաժը 3 տարուց պակաս է
  • Ունեն 3 և ավելի տարվա ստաժ, բայց հավաստագրման համար անհրաժեշտ կրեդիտների միայն 70 տոկոսն են հասցրել կուտակել։

Ժամանակացուցին կարոք եք ծանոթանալ այստեղ։