Հայաստանում նոյեմբերի 14-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 116 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 445513-ի: Այս մասին NEWS.am Medicine -ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Վերջին մեկ շաբաթում կատարվել է 1578 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3 231 885է:
Փաստացի այս պահին բուժվում է 333375 պացիենտ, ավելացել է 42-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 434599 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 158 անձ:
Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8709 է:







