Նոյեմբերի 17-ը զինված ուժերում բուժծառայողի օրն է:
Ռազմական բժիշկներն ու բուժաշխատողները կրկնակի երդմամբ հոգ են տանում զինծառայողների առողջության համար և պաշտպանում հայրենիքը, հայտնում է Հհ Առողջապայության նախարարությունը։
Ռազմաբժշկական ծառայության կազմավորումից ի վեր` նրանք անթիվ կյանքեր են փրկել, այդ ճանապարհին նաև զոհաբերելով իրենցը` հանուն հայրենիքի ու ծառայակցի:
1922 թ. նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի Զինված Ուժերի ռազմա-բժշկական հոսպիտալի ձևավորումը: Այն հսկայական դեր է խաղացել հայկական բանակի կայացման և ուժեղացման գործում: Այդ օրվանից ի վեր, նոյեմբերի 17-ը ՀՀ Զինված Ուժերում նշվում է որպես Ռազմա-բժշկական աշխատակիցների օր:






