Հայաստանում նոյեմբերի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 118 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 445631-ի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ շաբաթում կատարվել է 1373 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3 233 258 է:

Փաստացի այս պահին բուժվում է 307 պացիենտ, նվազել է 26-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 434743 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 144 անձ:

Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8709 է:

316260041_437994775189065_8278896763335222531_n.jpg (66 KB)