2020 թվականից մինչ օրս շուրջ 690 պացիենտ բուժում է ստացել անվճար տրամադրվող տրաստուզումաբ դեղով։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Տրաստուզումաբը թիրախային թանկարժեք դեղամիջոց է, որը կիրառվում է կրծքագեղձի քաղցկեղի որոշակի տեսակի բուժման համար։ 2020 թվականից այն անվճար տրամադրվում հիվանդության  II-III փուլ ունեցող պացիենտներին։

Անվճար դեղով ապահովման շնորհիվ ունենք՝

  • Ապրելիության բարձրացում
  • Լիարժեք առողջացման հնարավորություն
  • Մետաստազների առաջացման նվազում
  • Կյանքի որակի բարձրացում
  • Մահացության նվազում

2024-2026 թվականներին ծրագրվում է անվճար տրաստուզումաբ տրամադրել նաև կրծքագեղձի քաղցկեղի 4–րդ փուլում գտնվող պացիենտներին։

317362205_444168604571682_630548749884149346_n.jpg (55 KB)