Հայաստանում գրիպի H1N1 ենթատեսակի բավական վտանգավոր վիրուս է տարածված։ Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 29-ին ասել է Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Նա ավելացրել է, որ Հայաստանում նկատվում է գրիպի բռնկում, ինչը բնորոշ է այս սեզոնին։
Նախարարը քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդկանց եւ մինչեւ 12 տարեկան երեխաներին հորդորել է պարտադիր պատվաստվել։
«Մեր կողմից օգտագործվող եվրոպական պատվաստանյութերում կան անհրաժեշտ հակամարմինները»,- նշել է Ավանեսյանը։
Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը նա համարել է հանգիստ։





