Անպտղության հաղթահարման պետական ծրագրի ընդլայնման արդյունքում «բեյբի բում» կարելի է սպասել հաջորդ տարվա  կեսերից։ Այս մասին այսօր, հունվարի 9–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը։

«Բավականին երկարատև պրոցես է, երբեմն, սերմնավորումը արդյունք չի տալիս, ստիպված են դիմել բեղմնավորման և այլն։ Այսինքն, մեկուկես տարի հետո մենք իսկապես սպասում ենք «բեյբի բումի»», – ասաց նա։

Նախորդ տարիներին Անպտղության հաղթահարման պետական ծրագրի շրջանակում ծնվել է 250 երեխա։ Միայն 2022 թվականին ծնվել է 128 երեխա։ Այս մասին այսօր, հունվարի 9–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը։

Նրա խոսքով, եթե համեմատենք նախորդ տարիների հետ, ապա ծնունդների թիվը տարեց տարի աճել է, քանի որ տարեց տարի ավելացել է պետական ֆինանսավորումը։

Նա հիշեցրեց, որ ծրագիրը մեկնարկել է 2019 թվականի սեպտեմբերից։

Հիշեցնենք, որ հունվարի 5–ի կառավարության որոշմամբ ընդլայնվել է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը:

Նոր որոշում. Անպտղության հաղթահարման ծրագրից Հայաստանում այսուհետ կկարողանան օգտվել բոլորը