2023 թվականի երկրորդ շաբաթվա ընթացքում Ռուսաստանի տարածքում գրանցվել է գրիպի եւ սուր շնչառական վիրուսային վարակների գրեթե 893 հազար դեպք, ինչը 53 տոկոսով ավելին է, քան նախորդ շաբաթ: Այս մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզորը»։
Շնչառական վիրուսների կառուցվածքում գերակշռում են գրիպի վիրուսները՝ գրեթե 76 տոկոս։ Դրանցից ամենատարածվածը մնում է գրիպի A(H1N1)2009 վիրուսը (խոզի գրիպ), նշվում է գրիպի B վիրուսի աճը: Շնչառական այլ վարակների թվում առաջատար են մետապնեւմովիրուսները, ռինովիրուսները:
COVID-19-ի դեպքերը նախորդ շաբաթվա համեմատ աճել են գրեթե 40 տոկոսով։ 2023 թվականի երկրորդ շաբաթվա արդյունքներով Ռուսաստանում գրանցվել է հիվանդացության ավելի քան 31 հազար դեպք։ Հիմնականում գրանցվում է «օմիկրոն» շտամը։
«Ռոսպոտրեբնադզորի» մասնագետները կարծում են, որ գրիպով եւ սուր շնչառական վիրուսային վարակներով հիվանդացության գրանցված դեպքերի թվի աճը կապված է բնակչության ակտիվության վերսկսման եւ տոներից հետո բժշկական օգնության դիմումների ավելացման հետ:






