«Էրեբունի» ԲԿ-ում գործում է նոր՝ ակնաբուժական ծառայություն։ 

Ծառայությունում իրականացվում են  գործիքային հետազոտություններ, բուժում, ինչպես նաև աչքի տարբեր միջամտություններ և վիրահատություններ:

Իրականացվում է կատարակտի, գլաուկոմայի, աչքի ցանցաթանանթի պաթոլոգիաների, աչքի բորբոքային հիվանդությունների ախտորոշում և բուժում: Կատարվում է նաև տեսողության շտկում ակնոցով և կոնտակտային ոսպնյակներով:

Իրականացվում են նաև աչքի պլաստիկ վիրահատություններ. արցունքատար ուղիների փոխպատվաստում և վերականգնում, կոպերի և ակնակապիճների տարբեր տեսակի նորագոյացությունների հեռացում, կոպի խալազիոնի հեռացում, բլեֆարոպլաստիկա, աչքի առաջնային հատվածի վերականգնում, ինչպես նաև աչքի վիրահատական այլ միջամտություններ: