Առողջապահության նախարարի հրամանով 2022 թվականի հուլիսից-դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում 2 բուժհաստատությունում ներդրվել է կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման սքրինինգային փորձարարական ծրագիր (Երևանում և Գյումրիում), ՀՀ բնակչության 50-75 տարիքային խմբում` պատահականության սկզբունքով:
Ընդհանրացված արդյունքները
Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն
- 1727 հետազոտություն,
- 93 անձի մոտ իմունաքիմիական թեստերն ունեցել են դրական արդյունքներ,
- 67 քաղաքացի պետպատվերի շրջանակներում ուղեգրվել է կոլոնոսկոպիկ հետազոտության, հայտնաբերվել են տարբեր պաթոլոգիաներ, ըստ անհրաժեշտության կազմակերպվել է նեղ մասնագետի անվճար խորհրդատվություն:
Գյումրիի «Բեռլին պոլիկլինիկա»
- 368 հետազոտություն,
- 4 անձի մոտ իմունաքիմիական թեստերն ունեցել են դրական արդյունքներ,
- 2 քաղաքացի պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել է կոլոնոսկոպիկ հետազոտության, ըստ անհրաժեշտության կազմակերպվել է նեղ մասնագետի անվճար խարհրդատվություն:
Ծրագիրը նախատեսվում է շարունակել մինչև 2026 թվականը:
Կոլոռեկտալ քաղցկեղը (հաստ աղիքի, ուղիղ աղիքի, սիգմայաձև աղիքի) մեծահասակների շրջանում ամենահաճախ հանդիպող չարորակ նորագոյացություններից է, հատկապես շատ են հիվանդության ուշ փուլում հայտնաբերված դեպքերը:
Հայաստանում հիվանդացության ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են 60 և բարձր տարիքային խմբում (դեպքերի 83.6%):






