Հայաստանում է աշխարահռչակ Siemens Healthineers ընկերության տարածաշրջանային ղեկավար Նիկո Մարզավանը:
Siemens Healthineers ընկերության եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնի միջեւ համագործակցությունը 2 տասնամյակից ավելի պատմություն ունի: Այսօր բժշկական կենտրոնում ընկերության վերջին սերնդի սարքավորումներն են, որոնք թարմացվում են մշտապես:
Հյուրերը շրջել են ռադիոլոգիական կենտրոնում, որտեղ մասնագետներն աշխատում են Siemens Healthineers ընկերության Somatom Go Up համակարգչային տոմոգրաֆներով, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիկ հետազոտությունները կատարվում են ընկերության 1,5 տեսլա Magnetom Aera եւ 3 տեսլա Magnetom Vida գերժամանակակից սկաներներով: Մեկ այլ՝ Siemens ընկերության թվով 3-րդ համակարգչային տոմոգրաֆիկ սարքը տեղադրված է անհետաձգելի բուժօգնության նորաբաց բաժանմունքում:
Այնուհետեւ նրանք այցելել են նեյրոանգիոգրաֆիայի տարածաշրջանային կրթական կենտրոն, որը բացվել է ամիսներ առաջ:





