Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնում 352 կանայք կրծքագեղձերի մամոգրաֆիկ հետազոտություն են անցել. նրանցից 54-ի մոտ քաղցկեղ է հայտնաբերվել: Այս մասին կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանն է լրագրողներին պատմել:

Ախտորոշման 54-ից դեպքերից 22-ը նախաքաղցկեղային են, այնսինքն՝ խնդիրը դեռեւս բջջային փուլում է, եւ այն կարելի է հեշտությամբ լուծել: Զարմանալին այն է, որ բոլոր՝ 352 կանանցից միայն 26-ն են բոլորովին առողջ գտնվել: Մյուսների մոտ կիստաներ կամ այլ խնդիրներ են բացահայտվել:

Հետաքրքիրն այն է, որ կանանց մեծ մասը առանց որեւէ գանգատներ ունենալու՝ պրոֆիլակտիկ հետազոտության է ներկայացել: Հիվանդության վաղ ախտորոշումը խնդիրներն ավելի հեշտ լուծելու եւ ապաքինվելու հնարավորություն կտա նրանց:

Խաչանուշ Հակոբյանի խոսքով, կրծքագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկի խմբում 50-69 տարեկան կանայք են ներառված, սակայն հիվանդությունը վերջին տարիներին, ցավոք, «երիտասարդացել» է. նախընթաց օրերին ախտորոշված հիվանդների շարքում նույնիսկ 25-28 տարեկան աղջիկներ են եղել:

Համաձայն Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի կողմից ներկայացված տվյալների, 17 տարիների ընթացքում հաստատությունը կրծքագեղձի 197 420 հետազոտություն է իրականացրել, 8049 դեպքերում՝ քաղցկեղի ախտորոշմամբ: 

Ինչ վերաբերվում է տղամարդկանց, կենտրոնում մինչ օրս հետազոտվել են 996-ը. քաղցկեղով ախտորոշումների թիվը 36 է կազմել:

Ինչ վերաբերվում է տղամարդկանց, կենտրոնում մինչ օրս հետազոտվել է 996 տղամարդ եւ հայտնաբերվել է 36 քաղցկեղի դեպք: