Առողջապահության նախարարությունը բժիշկների համար մշակել է էթիկայի կանոններ, որոնց համաձայն՝ բժիշկը պետք է հետեւի բժշկական ապացուցողական ուղղեցույցներին։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի «ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ հայտարարել է Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը՝ մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ բժիշկներն իրենք են հաճախ պատվաստումների դեմ քարոզ անում։

Նրա խոսքով, ցանկացած հայտարարություն, որը հակասում է գիտական ​​մոտեցումներին, կդիտարկվի որպես բժշկական էթիկայի խախտում։ Հարցը կքննարկի էթիկայի հանձնաժողովը, եւ հանձնաժողովի որոշմամբ տվյալ մասնագետի պատճառով բուժհաստատության լիցենզիան կարող է հետ կանչվել։

«Առողջապահության նախարարությունն աշխատում է նաեւ բժիշկների լիցենզավորման համակարգի ներդրման ուղղությամբ, եւ պատվաստումների դեմ քարոզչությունը բժշկին արտոնագրից զրկելու պատճառներից մեկը կլինի», - ​​ասել է Լենա Նանուշյանը։