Ապրիլի 2-ին նշվում է Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը։
Աուտիկ սպեկտրի խանգարումները (АSD) կամ Աուտիզմը զարգացման խանգարում է, որը կարող է առաջացնել զգալի սոցիալական, հաղորդակցական և վարքային մարտահրավերներ:
2021 թվականի դրությամբ` մեր երկրում մանկական և ատիպիկ աուտիզմ ախտորոշմամբ երեխաների թիվը կազմում է 843:
Այդ օրվա կապակցությամբ NEWS.am Medicine-ի «Հարցրու բժշկին» հաղորդումը հյուրընկալել է «ԱրԲԵՍ» առողջության կենտրոնի վերականգնողական ծառայության ղեկավար Գայանե Զաքարյանին։
Նա պատասխանում է հետեւյալ հարցերին.
- Ինչպե՞ս ճանաչել աուտիզմը
- Ե՞րբ է ճիշտ դիմել բժշկի
- Որո՞նք են աուտիզմի պատճառները
- Աուտիզմով երեխաների հետ աշխատելու ի՞նչ մոտեցումներ կան
- Որքանո՞վ կարող են աուտիզմով մարդիկ ինքնուրույն հոգալ իրենց կարիքները





