Անպտղությունը զույգի մոտ հղիության բացակայությունն է առանց հակաբեղմնավորիչ միջոցներ օգտագործելու մեկ տարի կանոնավոր սեռական կյանքով ապրելու դեպքում։ Անպտղության ի՞նչ տեսակներ են լինում, եւ որո՞նք են դրանց պատճառները, NEWS.am Medicine-ի համար պարզաբանել են Պտղաբերության կենտրոնից։
Ի՞նչ է առաջնային եւ երկրորդային անպտղությունը
Եթե զույգը երբեւէ հղիություն չի ունեցել, ապա խոսքը առաջնային անպտղության մասին է, իսկ եթե գոնե մեկ անգամ զույգի մոտ եղել է հղիություն եւ այժմ չի ստացվում կրկին հղիանալ, դա երկրորդային անպտղություն է։
Անպտղության պատճառները կանանց մոտ
- Արգանդափողերի անանցանելիություն
- Արգանդի խնդիրներ՝ էնդոմետրիոզ, միոմա, արգանդի լորձաթաղանթի խնդիրներ
- Ձվազատման խնդիրներ, օրինակ՝ ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ
- Հորմոնալ խանգարումներ
- Բորբոքային ինֆեկցիոն գործոններ
- Սեռական օրգանների բնածին արատներ
- Գենետիկ պատճառներ
- Վագինիզմ
Անպտղության պատճառները տղամարդկանց մոտ
- Հորմոնալ խանգարումներ
- Վերարտադրողական համակարգի օբստրուկտիվ խանգարումներ
- Վարիկոցելե
- Որոշ դեղորայքների ընդունում
- Վնասակար սովորություններ, օրինակ՝ ծխելը
- Բորբոքային ինֆեկցիոն գործոններ
- Գենետիկ պատճառներ
Հոգեբանական գործոնը
Կնոջ հոգեբանական վիճակը էականորեն ազդում է վերարտադրողական համակարգի վրա եւ կարող է բերել անպտղության ռիսկի բարձրացման։ Դա հատկապես արդիական է մեր երկրում, որտեղ անպտուղ զույգերի վրա շատ մեծ է շրջապատի ճնշումը։
Բուժումներ ստանալուն զուգահեռ պետք է այցելել հոգեբանի խորհրդատվության, բուժման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։
Ո՞ւր դիմել
Անպտղություն ունեցող զույգերը կարող են դիմել Պտղաբերության կենտրոն։ Հարցերի եւ մանրամասների համար հարկավոր է զանգահարել 077 711177, 060 506601, 060 506606 հեռախոսահամարներով:
Նշենք, որ Պտղաբերության կենտրոնում անպտուղ զույգերի համար գործում է նաեւ հոգեբանական ծառայություն։






