N-ացետիլցիստեին սննդային հավելումն օգնում է պայքարել կաթնագեղձի քաղցկեղի ռեզիստենտության դեմ, տեղեկացրել է Medical Xpress պորտալը։ Քաղցկեղի բուժման շատ մեթոդներ սպասվող արդյունքները չեն տալիս։ Դա հաճախ կապված է այն բանի հետ, որ ուռուցքները կայունություն են ձեռք բերում դեղամիջոցների հանդեպ։ Օրինակ, կաթնագեղձի քաղցկեղի դեղամիջոցի՝ ալպելիսիբի հանդեպ։

Բազելի համալսարանի կենսաբժշկության ամբիոնի հետազոտական խումբը հայտնաբերել է, որ 1 (NF1) նեյրոֆիբրոմինի գենի կորուստը հանգեցնում է ալպելիսիբի պատասխանի նվազմանը, իսկ N-ացետիլցիստեին սննդային հավելումը վերականգնում է բուժման հանդեպ քաղցկեղային բջիջների զգայականության վերականգնմանը։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cell Reports Medicine ամսագրում։

Գենի կորուստը եւ ռեզիստենտությունը

Ներկա պահին կաթնագեղձի տարածված եւ մետաստատիկ քաղցկեղ ունեցող պացիենտների մոտ բուժման արդյունավետ տարբերակներ չկան։ Բժշկական հանրությունն անհամբերությամբ սպասում էր ալպելիսիբ դեղամիջոցի հավանությանը՝ որպես ոլորտի ոչ հեռանկարային դեղամիջոցի։

«Ցավոք, պարզվել է, որ դեղի արդյունավետությունը խիստ սահմանափակված է ռեզիստենտությամբ»,- ասում է պրոֆեսոր Մոհամեդ Բենտիրես-Ալջը՝ հետազոտական խմբի ղեկավարը։ «Հետեւաբար, մենք պետք է շտապ ավելի շատ իմանանք այն մասին, թե ինչպես է ռեզիստենտությունն առաջանում»։

Գիտնականները սկսել են որոնել ռեզիստենտության գենետիկ հիմքերը՝ փորձելով պարզել, թե ինչ գեներ են փոփոխվել, որպեսզի քաղցկեղային բջիջները կայուն դառնան։ Նրանք հայտնաբերել են, որ մուտացիաները, որոնք անջատում են NF1 սպիտակուցի արտադրությունը, ուռուցքները դարձնում են պակաս զգայուն ալպելիսիբով բուժման հանդեպ։

Հետագա փորձարկումները հաստատել են, որ NF1-ի կորուստը հանգեցնում է մարդու քաղցկեղային բջիջների եւ հյուսվածքների ռեզիստենտության։

Բազմախոստում համադրություն՝ խորխաբերի հետ

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ NF1-ի կորուստն ազդում է բջջի էներգիայի պաշարների վրա. «Դրանք դադարում են բավականաչափ էներգիա արտադրել միտոխոնդրիաների օգնությամբ, դրա փոխարեն դրանք անցում են կատարում էներգիայի արտադրության այլ ուղիների»,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ, դոկտոր Պրիսկա Աուդ դեր Մորը։

Հաշվի առնելով այս փոփոխությունները՝ հետազոտողները փորձեր են կատարել հայտնի N-ացետիլցիստեինի հակաօքսիդանտի հետ, որը նման ազդեցություն է թողնում էներգետիկ փոխանակման վրա, ուստի պետք է նմանակեր NF1-ի կորստի էֆեկտին։ Դա հայտնի սննդային հավելում է, ինչպես նաեւ հազի դեմ շատ դեղերի բաղադրամաս։

Զարմանալի է, որ N-ացետիլցիստեինը հակառակ ազդեցություն է գործել. այն ավելացրել է ալպելիսիբի արդյունավետությունը ռեզիստենտ քաղցկեղային բջիջների վրա։ Դա տեղի է ունեցել ի հաշիվ լրացուցիչ միջամտության այլընտրանքային  ազդանշանային ուղիում, որը կարեւոր դեր է խաղում ուռուցքի աճի հարցում։ Հետաքրքիր է, որ NF1-ի կորուստը դեր է խաղում նաեւ այլ դեղերի հանդեպ կայունության հարցում։ Այդ դեպքերում հնարավոր է կոմբինացված թերապիա N-ացետիլցիստեինով։

«Քանի որ N-ացետիլցիստեինը անվտանգ եւ լայնորեն տարածված հավելում է, այդ արդյունքը շատ կարեւոր է կլինիկական հետազոտությունների համար»,- նշել է Բենտիրես-Ալջը։ Նրա կարծիքով՝ N-ացետիլցիստեինի համադրումը ալպելիսիբի հետ կարող է բարելավել կաթնագեղձի քաղցկեղի բուժման արդյունքները։

Հաջորդ քայլը կլինիկական հետազոտությունների անցկացումն է լինելու՝ կաթնագեղձի քաղցկեղ ունեցող պացիենտների մասնակցությամբ, որպեսզի հաստատվեն լաբորատորիայիմ ձեռք բերված դրական արդյունքները։