Գոյություն ունեն անպտղության բուժման մի քանի եղանակներ, որոնք բաժանվում են երկու հիմնական խմբի՝ ավանդական բուժում (դեղորայքային, վիրահատական) եւ բուժում օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների կիրառմամբ։
Ինչպես NEWS.am Medicine–ին պարզաբանեցին Պտղաբերության կենտրոնից, բուժման տակտիկան ընտրում է վերարտադրողաբանը՝ զույգի հիվանդության պատմության եւ բազմակողմանի ախտորոշման հիման վրա։
Հիշեցնենք, որ անպտղության հիմնական պատճառներն են.
Կանանց մոտ
- Արգանդափողերի անանցանելիություն
- Արգանդի խնդիրներ՝ էնդոմետրիոզ, միոմա, արգանդի լորձաթաղանթի խնդիրներ
- Ձվազատման խնդիրներ, օրինակ՝ ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ
- Հորմոնալ խանգարումներ
- Բորբոքային ինֆեկցիոն գործոններ
- Սեռական օրգանների բնածին արատներ
- Գենետիկ պատճառներ
- Վագինիզմ
Տղամարդկանց մոտ
- Հորմոնալ խանգարումներ
- Վերարտադրողական համակարգի օբստրուկտիվ խանգարումներ
- Վարիկոցելե
- Որոշ դեղորայքների ընդունում
- Վնասակար սովորություններ, օրինակ՝ ծխելը
- Բորբոքային ինֆեկցիոն գործոններ
- Գենետիկ պատճառներ
Ո՞ր դեպքերում է ցուցված դեղորայքային բուժում
Եվ կանանց եւ տղամարդկանց մոտ հորմոնալ խանգարումների դեպքում կիրառվում է համապատասխան դեղորայքային բուժում՝ հորմոնալ ֆոնը շտկելու նպատակով։
Բորբոքային, ինֆեկցիոն գործոնների դեպքում կատարվում է հակաբորբոքային, հակաբակտերիալ բուժում։
Ո՞ր դեպքերում է կիրառվում վիրահատական բուժում
Կանանց որոշ խնդիրների դեպքում հնարավոր է վիրահատական միջամտություն՝ օրինակ էնդոմետրիումի պոլիպ, կպումներ, արգանդի միոմա։ Այն, որպես կանոն, իրականացվում է քիչ ինվազիվ մեթոդներով՝ հիստերոսկոպիկ կամ լապարասկոպիկ։
Արգանդափողերի երկկողմանի անանցանելիության դեպքում ցուցված է կատարել ԱՄԲ։
Վիրաբուժական եղանակով բուժվում է նաեւ տղամարդկանց վարիկոցելեն՝ ամորձու եւ սերմնալարի հատվածում երակների վարիկոզային լայնացում, եւ հիդրոցելեն՝ ամորձու ջրակալում։
Տղամարդկանց մոտ վերարտադրողական համակարգի օբստրուկտիվ խանգարումների դեպքում հնարավոր է կատարել վիրահատական միջամտություն՝ ամորձիների բիոպսիա՝ սերմնաբջիջներ ստանալու նպատակով։
Սերմնահեղուկի ցուցանիշներ
Սերմնահեղուկի քանակական և որակական ցուցանիշներից կախված, հնարավոր է պլանավորել հղիություն բնական ճանապարհով, ներարգանդային սերմնավորման կամ ԱՄԲ-ի միջոցով։
Ո՞ւր դիմել
Անպտղություն ունեցող զույգերը կարող են դիմել Պտղաբերության կենտրոն։ Հարցերի եւ մանրամասների համար հարկավոր է զանգահարել 077 711177, 060 506601, 060 506606 հեռախոսահամարներով:
Նշենք, որ Պտղաբերության կենտրոնում գործում է նաեւ Անպտղության հաղթահարման պետական ծրագիրը։






