Տասը եւ ավելի տարիների ընթացքում արտաժամյա աշխատանքը 45 տոկոսով բարձրացնում է ուղեղի կաթվածի հավանականությունը, պարզել են Հաքենսակ համալսարանի ամերիկացի գիտնականները։ Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Stroke ամսագրում։
Փորձագետների կարծիքով՝ ուղեղի կաթվածը կարող է տեղի ունենալ ցանկացած տարիքում։ Բայց ռիսկի որոշ գործոններ, ներառյալ խոլեստերինի մակարդակը, հիպերտոնիան, դիաբետը եւ ճարպակալումը, կարող են մեծացնել կաթվածի հավանականությունը։
Ինչպես պարզել են նոր հետազոտության հեղինակները, նրանք, ովքեր արտաժամյա են աշխատում, 29 տոկոսով ավելի շատ են ենթակա ուղեղի կաթված ստանալուն, իսկ նրանք, ովքեր աշխատում են արտաժամյա 10 եւ ավելի տարիների ընթացքում, 45 տոկոսով ավելի շատ են ենթակա ուղեղի կաթված ստանալուն։ Բազմաժամյա աշխատանքը հատկապես վտանգավոր է եղել 50-ից ցածր տարիքի մարդկանց համար։
«Սթրեսը կարող է սրտին ստիպել ավելի ինտենսիվ աշխատել եւ բարձրացնել արյան ճնշումը»,- բացատրել են գիտնականները։
Դա, իր հերթին, բարձրացնում է ուղեղի արնազեղման կամ թրոմբի առաջացման վտանգը, որը կարող է հանգեցնել ուղեղի գոտու արյան շրջանառության խախտման եւ նյարդային բջիջների մահվան։






