Հետազոտողների խումբն ստեղծել է քրտնքի 3D-տպիչ կրող սարք՝ «sweatainer» անվանմամբ։ Սարքը հավաքում եւ ուսումնասիրում է քրտինքը՝ կենսականորեն կարեւոր տեղեկություն տրամադրելով արյան մեջ շաքարի մակարդակի, ջրազրկման, հոգնածության եւ ոչ միայն դրանց մասին։
Սարքը ստեղծել են Հավայան համալսարանի Մանոայի Ինժեներային քոլեջի հետազոտողները։
«3D-տպիչն ապահովում է քրտնքի կրիչ սարքի նախագծման միանգամայն նոր ռեժիմ՝ թույլ տալով մեզ ստեղծել ֆլյուիդային ցանցեր եւ աննախադեպ բարդության ֆունկցիաներ»,- ասել է մեքենաշինության ամբիոնի դոցենտ Թայլեր Ռեյը։
Ի տարբերություն քրտնքի հավաքման ավանդական միջոցների՝ «sweatainer»-ը ոչ մեծ շարժական սարք է։ Դրանում օգտագործվում է քրտնքի «բազմակի հավաքման» մեթոդը, որը թույլ է տալիս հավաքել քրտնքի մի քանի առանձին նմուշներ՝ սարքով անմիջապես ուսումնասիրելու համար կամ էլ տվյալներն ուղարկելով լաբորատորիա։ Դա քրտնքի հավաքումն ավելի արդյունավետ է դարձնում եւ նոր հնարավորություններ է բացում տնային թեստավորման, նմուշներն ապագա հետազոտությունների համար պահելու եւ առողջության գոյություն ունեցող մոնիթորինգի հետ ինտեգրման համար։
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Sciences Advances ամսագրում։





