Վանաձորի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել մոլոկան ամուսինների 10-րդ երեխան: Այս մասին հայտնում է Վանաձորի բժշկական կենտրոնը։

4 կգ քաշով եւ 53 սմ հասակով փոքրիկին ծնողներն անվանել են Իլյա։

Ծնունդն ընդունել է մանկաբարձ-գինեկոլոգ Նունե Նապյանը՝ մանկաբարձ Լուսինե Քալաշյանի հետ միասին։ Նեոնատոլոգ` Սվետլանա Պապիկյան։