ԱՄՆ-ում արյան մեջ 5 տեսակի խմորասնկերի՝ Candida albicans-ի եւ/կամ Candida tropicalis-ի, Candida parapsilosis-ի, Candida glabrata եւ/կամ Candida krusei-ի առկայության ստուգման նոր եղանակ է մշակվել: Բացի այդ, այն գործածության մեջ մտցնելու առաջարկն արդեն իսկ սննդամթերքի եւ դեղամիջոցների ամերիկյան վարչության հավանությանն է արժանացել: Տեղեկությունը կազմակերպության պաշտոնական կայքից է քաղվել:   

Արյան շրջանառության մեջ խմորասնկերի առկայության՝ ավանդական եղանակներով ստուգումը կարող է 6 օր տեւողությամբ լաբորատոր աշխատանքների իրականացում պահանջել: Ընդ որում, եթե հարկավոր է պաթոգենի կոնկրետ տեսակը պարզել, հետազոտությունն ավելի երկար է տեւում: Մինչդեռ նոր՝ T2Candida Panel անվանումը ստացած մեթոդը արյան մեջ 5 հիմնական խմորասնկերի առկայությունը ստուգելու համար ընդամենը 3-5 ժամ է պահանջում: Այդուհանդերձ, սննդամթերքի եւ դեղամիջոցների ամերիկյան վարչությունը խորհուրդ է տալիս զուգահեռաբար արյան ստանդարտ մանրէբանական հետազոտություն անցկացնել՝ T2Candida Panel-ի կիրառման արդյունքում սխալ տվյալների ստացումը բացառելու համար:

Այդուհանդերձ, 1,5 հազար մասնակիցների շրջանում իրականացված փորձարկումների փուլում մեթոդն արյան մեջ սնկային ինֆեկցիայի առկայությունը 100 տոկոս ճշտությամբ վեր հանելու կարողություն է դրսեւորել:

Հետազոտության նորահայտ եղանակը ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում գորոծող T2 Biosystems ընկերության ջանքերով է մշակվել: