Ավստրալացի գիտնականները քաղցկեղային ուռուցքների միկրոմիջավայրի ուսումնասիրման համար օգտագործել են աստղագիտական սկզբունքը։ Հետազոտողների եզրակացությունները հրապարակվել են Nature Communications ամսագրում։

Հեղինակները դիտարկել են պացիենտների չարորակ նորագոյացությունների նմուշները շագանակագեղձի, հաստ աղիի եւ կաթնագեղձի քաղցկեղի դեպքում։ Մասնագետներն ուսումնասիրել են ուռուցքներն այնպես, ասես բջիջները միլիոնավոր աստղեր են տիեզերքում։

Արդյունքում՝ հաջողվել է հայտնաբերել որոշակի օչինաչափություններ ուռուցքի բջիջների դասավորությունում, որոնք հիշեցրել են համաստեղությունները տիեզերքում, դրանք անվանել են նաեւ կանխատեսված «էկոհամակարգեր»։ Այդ օրինաչափություններն այնուհետեւ կարելի է օգտագործել թերապիայի այս կամ այն տեսակին պացիենտների արձագանքի կանխատեսման, ինչպես նաեւ քաղցկեղի ագրեսիվության աստիճանը որոշելու համար։

Ուռուցքների էկոհամակարգերն արտացոլելու եւ քանակապես գնահատելու համար հեղինակները ստեղծել են SPIAT հաշվիչ գործիքը։ Դա թույլ է տվել պարզել քաղցկեղի նոր ենթատեսակներ, նոր օրինաչափություններ՝ կապված պացիենտների ողջ մնալու հետ, ինչպես նաեւ կանխատեսել, թե որ պացիենտների մոտ շուտով ի հայտ կգան մետաստազներ։