Գիտնականները նշագեղձերից ստացված ցողունային բջիջների օգնությամբ վնասված լյարդի վերականգնման նոր, ոչ վիրահատական եղանակ են հայտնաբերել:

ACS Applied Materials & Interfaces ամսագրում նկարագրություն գտած հետազոտական տվյալների համաձայն, սեղմվելով ջերմազգայուն հեղուկ վիճակի բերված ցողունային բջիջները մարմնի ջերմաստիճանի պայմաններում կենսաքայքայելի գելի վերածվելու եւ, հատուկ հավելումների օգնությամբ, լյարդի բջիջներ դառնալու հատկություն են դրսեւորում:

FoxNews-ի հաղորդմամբ, նմանատիպ մեթոդներ անցյալում եւս փորձարկվել են, սակայն ոսկրածուծից վերցված՝ որոշ սահմանափակումներ ունեցող ցողունային բջիջների օգնությամբ: Հաշվի առնելով, թե տարեկան նշագեղձերի հեռացմանը միտված որքան վիրահատություններ են աշխարհում իրականացվում, գիտնականներն ավելորդ համարվող հյուսվածքների համար մեծ ապագա են տեսնում, քանի որ դրանք կարող են լյարդի փոխպատվաստման էժան եւ ոչ ինվազիվ այլընտրանքի մատակարարը դառնալ: