Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալությունը թվայնացման շնորհիվ` կարգավորել է քաղաքացիների հերթագրման համակարգը: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը։

«Այժմ գործում է էլեկտրոնային համակարգ, որը թույլ է տալիս չխախտել պացիենտների իրավունքներն ու բացառում է հերթագրման սկզբունքների խախտումը:

Պետք է նշենք, որ մեր երկրում պլանային ծառայությունները մատուցվում են ՀԵՐԹԱԳՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՈՎ, իսկ պացիենտի ԻՐԱՎՈՒՆՔՆ Է հերթագրման օրը ստանալ իրեն հասանելի բժշկական օգնությունը:

Հերթագրման ենթակա չեն անհետաձգելի դեպքերը, չարորակ նորագոյացությունների քիմիաթերապևտիկ և վիրահատական միջամտություններն ու (https://bit.ly/3MCnvxS )որոշման մեջ ընդգրկված հիվանդությունների, վիճակների և սոցիալական խմբերի բուժօգնությունը», – ասվում է հաղորդագրության մեջ։