«Էրեբունի» ԲԿ վերականգնողական ծառայությունում իրականցվում է վերականգնողական եւ ֆիզիոթերապեւտիկ բուժում` նորագույն եւ արդյունավետ մեթոդների, սարքավորումների կիրառմամբ: Այստեղ մատուցվում են  վերականգնողական, ֆիզիոթերապեւտիկ, ինչպես նաեւ լոգոպեդի ծառայություններ:

Այսօր ծառայությունում օգտագործվում են վերականգնողական բժշկության մեջ կիրառվող բոլոր առաջատար մեթոդները՝  բուժական ֆիզկուլտուրա, ֆիզիոթերապիա, մանուալ թերապիա: Ներդրված են ապարատային եւ ձեռքով մերսման մեթոդները, աշխատանքային թերապիա եւ կինեզոթերապիա:

Համագործակցության հերթական քայլը «Վերականգնողական բժշկության միջմասնագիտական վերապատրաստում» ծրագիրն է, որի  շրջանակում կենտրոն են այցելել Հայ-ամերիկյան սպորտային բժշկության կոալիցիայի ղեկավար  Նիկոլաս Թավուկջյանը, «Թերապիստները Հայաստանի համար» ՀԿ ղեկավար Արմինէ Պապիկեանը, «Պոլարիս»  ընկերության ղեկավար Մայքլ  Լանդրին։

Նրանք ծանոթացել են վերականգնողական ծառայության հնարավորություններին, կարեւորել փորձի փոխանակումը մասնագետների միջեւ: 

Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի հետ, որի նպատակն է մասնագետներ վերապատրաստել վերականգնողական բժշկության բնագավառում՝ տարածաշրջանում առաջատարներ դառնալու եւ  գիտելիքները եւ հմտությունները իրենց բնագավառի այլ մասնագետներին փոխանցելու նպատակով։ 

Ստեղծման պահից ի վեր «Էրեբունի» ԲԿ վերականգնողական ծառայությունում բազմաթիվ հիվանդներ փրկվել են հաշմանդամությունից, ազատվել սուր ցավերից՝ վերադառնալով իրենց բնականոն կյանքին: