Google-ը գործարկել է AI for Health ծրագիրը, որը նախատեսված է ստարտափերի համար։ Ծրագրի հիմնական նպատակն է անվտանգ AI տեխնոլոգիաներ տրամադրել գործընկերներին, որոնք կարող են օգնել առողջապահության ոլորտի մասնագետներին հետազոտությունների անցկացման եւ առողջապահության սպասարկման բարելավման գործում:
Google Health-ի շրջանակում ներկայումս ստեղծվում եւ փորձարկվում են արհեստական ինտելեկտի մոդելներ, որոնք պետք է օգնեն հաղթահարել բժիշկների գլոբալ պակասը եւ աշխարհի որոշ մասերում ժամանակակից ախտորոշիչ գործիքների սահմանափակ հասանելիությունը: Ընկերության հիմնական ուշադրությունը կենտրոնացած է մեքենայական ուսուցման միջոցով նոր գործիքներ ստեղծման վրա։ Նրանք պետք է բարձրացնեն բժշկական ծառայությունների հասանելիությունն ու ճշգրտությունն ամբողջ աշխարհում:
Ըստ Google-ի ներկայացուցիչների, համակարգը սովորում է «ստանալ բժշկական գիտելիքներ, ճշգրիտ պատասխանել բժշկական հարցերին եւ հիմնավորել եզրակացությունները»: Բացի այդ, ընկերությունը համագործակցում է ողջ աշխարհի առողջապահական կազմակերպությունների հետ՝ ՝ առողջապահության բարելավման նպատակով հետազոտություններ անցկացնելու համար։
Ընկերությունն ներդնում է արհեստական ինտելեկտի գործիքներ՝ ամբողջ աշխարհով բարձրորակ եւ մատչելի բժշկական դիագնոստիկա առաջարկելու համար: Թայվանում արդեն աշխատում են գոյություն ունեցող համակարգերը՝ օգնելով կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման հարցում, իսկ Քենիայում՝ օգնելով ապագա մայրերին:






