Սթենֆորդի համալսարանի գիտնականների խումբը ստեղծել է «էլեկտրոնային մաշկ», որը նման է իսկականին։ Տեխնոլոգիան կարող է օգնել վերականգնելու շոշափելու զգացողությունը կորցրած մարդկանց տակտիլությունը։

Հայտնի է, որ ծանր այրվածքներ, անդամահատություն կամ այլ վնասվածքներ ունեցած մարդիկ կորցնում են շոշափելիքի զգացողությունը եւ տակտիլ զգայականությունը։

«Էլեկտրոնային մաշկը» նման է գերբարակ շերտի։ Թափանցիկ թաղանթի մեկ շերտը կազմված է ճկուն ինտեգրալ միկրոսխեմայից՝ 5 վոլտ սնուցմամբ։ «Էլեկտրոնային մաշկի» եռաշերտ կառույցը դիէլեկտրիկ է, ամեն շերտը պարունակում է օրգանական նանոկառույցներ, որոնք կարող են պրոյեկտվել անհատապես, տարբեր սենսորային ազդանշաններն ընկալելու համար. այն դեպքում, երբ մեկը կարող է որոշել ջերմաստիճանը, մյուսն օգնում է օգտվողին զգալ ճնշումը։ Յուրաքանչյուր շերտն ունի միկրոնից պակաս հաստություն։ Երկարակեցությունն  ավելացնելու համար «էլեկտրոնային մաշկն» ամրացվում է ճկուն հարմարանքի, որի հաստությունը համադրելի է մարդկային մաշկի արտաքին շերտի հաստությանը։

Լաբորատոր առնետների վրա կատարված փորձի ժամանակ հետազոտողները խթանել են «էլեկտրոնային մաշկը»՝ օգտագործելով համակարգիչը նյարդային ռեակցիաներին հետեւելու համար։ Մաշկի վրա ճնշման կամ ջերմության կիրառումը առաջ է բերել պատասխան ռեակցիա վերջույթները ձգելու եւ նյարդերը գրգռելու համար՝ ապացուցելով, որ տեխնոլոգիան իրականում ապահովում է շոշափելիքը։ «Էլեկտրոնային մաշկը» կարելի է բազմիցս ճկել եւ ձգել՝ չվախենալով դրա վնասվելուց։

Կարող է գալ ժամանակ, երբ «էլեկտրոնային մաշկը» կվերադարձնի մարդկանց շոշափելիքի զգացողությունը։ Այն կարելի է նաեւ ինտեգրել պրոթեզներում, ինչը կբարձրացնի օգտատիրոջ շարժունության հնարավորությունը եւ թույլ կտա զգալ հակառակ տակտիլ կապը։