Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի 2-ամյակի կապակցությամբ ձևավորվել է նոր կազմով հոգաբարձուների խորհուրդ։ Այդ մասին որոշումը հաստատել է հիմնադրամի հիմնադիր Արմեն Մարտիրոսյանը: Խորհրդում ներառվել են իրենց ոլորտներում առաջատար մասնագետներ, մասնավորապես՝

 

Արտակ Բեգլարյան.jpg (92 KB)

Արտակ Բեգլարյան՝ Արցախի պետական նախարարի խորհրդական - հոգաբարձուների խորհրդի նախագահ,

Արա Բաբլոյան.jpg (440 KB)

Արա Բաբլոյան՝ Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ կառավարման խորհրդի նախագահ, գիտական ղեկավար,

Ալեքսանդր Ուռումյան.jpg (1.20 MB)

Ալեքսանդր Ուռումյան՝ Շենգավիթ ԲԿ-ի գլխավոր տնօրեն,

Արմեն Նուրբեկյան.jpg (2.95 MB)

Արմեն Նուրբեկյան՝ ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ,

Արմինե Մկրտչյան.jpg (73 KB)

Արմինե Մկրտչյան՝ «ՄերակիՓալ» ընկերության տնօրեն, կազմակերպական զարգացման քոուչ,

Լուսինե Քասարջյան.jpg (959 KB)

Լուսինե Քասարջյան ՝ բարեգործական հիմնադրամների խորհրդատու,

Նարեկ Մկրտչյան.jpg (97 KB)

Նարեկ Մկրտչյան՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար,

Սամվել Մարտիրոսյան.jpg (1.50 MB)

Սամվել Մարտիրոսյան՝ տեղեկատվական անվտանգության փորձագետ։

Վերջերս տեղի ունեցավ խորհրդի 1-ին նիստը, որի ընթացքում խորհրդի նոր անդամներին ներկայացվեցին հիմնադրամի երկու տարվա գործունեության արդյունքները և ապագայում իրականացվելիք ծրագրերը։ Հոգաբարձուների խորհրդի անդամները հաստատեցին իրենց պատրաստակամությունը հնարավորինս աջակցել հիմնադրամի աշխատանքներին, որպեսզի Հայաստանի և Արցախի Հանրապետություններում բնակվող առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաները լինեն առողջ և վայելեն իրենց անհոգ  մանկությունը։

Հիմնադրամն օգնում է առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաներին: Իր գործունեության երկու տարվա ընթացքում հիմնադրամը ստացել է շուրջ 51.000 նվիրատվություն, տրամադրել շուրջ 630.000.000 դրամի աջակցություն՝ օգնելով շուրջ 2225 երեխայի:

Հիմնադրամը նաև 6 նորագույն սերնդի բուժսարքավորում է նվիրաբերել ոլորտային  բուժհաստատություններին՝ ապահովելով տարեկան շուրջ 2500 երեխայի պատշաճ հետազոտություն: Ֆինասավորել է 9 բուժաշխատողի մասնակցությունը միջազգային վերապատրաստման կամ գիտաժողովի՝ նպաստելով բժշկության մեջ նորարար մեթոդների ներդրմանը։

Հիմնադրամի աջակցությամբ 2023 թ-ի հունիսի 1-ին Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բացվեց «Կարինայի անվան քաղցկեղի ժառանգական նախատրամադրվածության կլինիկան», որի նպատակն է նպաստել Հայաստանում և Արցախում երեխաների շրջանում քաղցկեղի  վաղ հայտնաբերմանը, կանխարգելմանն ու արդյունավետ բուժմանը, արդյունքում՝ քաղցկեղի տարածվածության ու մահացության նվազեցմանը։