Հակաբեղմնավորիչներ օգտագործող կանայք ավելի շատ են հակված դեպրեսիայի, կարծում են Uppsala University-ի (Շվեդիա) գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակվել է Epidemiology and Psychiatric Sciences ամսագրում։
Գիտնականներն ուսումնասիրել են UK Biobank-ի (թվային բժշկական քարտերի գլոբալ ընտրանք, որտեղ հավաքված է մանրամասն տեղեկություն 500 000 բրիտանացիների առողջական վիճակի մասին) ավելի քան 250 հազար կանանց տվյալները ծննդյան օրվանից մինչեւ դաշտանադադարը։
Թիրախում են հայտնվել տվյալները կանանց կողմից հակաբեղմնավորիչներ օգտագործելու մասին, այն ժամանակ, երբ նրանց առաջին անգամ դեպերսիա են ախտորոշել, ինչպես նաեւ այն ժամանակ, երբ նրանք առաջին անգամ զգացել են հիվանդության նշանները, բայց դեռ պաշտոնական ախտորոշումը չեն ունեցել։ Բոլոր կանայք օգտագործել են դեղահաբեր, որոնք պարունակել են պրոգեստոգեններ, որոնք կարող են կանխել հղիությունը։
Տվյալների ուսումնասիրության համաձայն, որոնք գտնվել են գիտնականների գտրամադրության տակ, այն կանանց մոտ, որոնք սկսել են հակաբեղմնավոչիչներ ընդունել դեռահաս տարիքից, 130 տոկոսով ավելի հաճախ են հայտնաբերվել դեպրեսիայի ախտաննշաններ, քան մեծահասակ պացիենտների մոտ։
«Հակաբեղմնավորիչների այդքան ուժեղ ազդեցությունը դեռահասների վրա կարելի է բացատրել հորմոնալ փոփոխություններով՝ կապված սեռահասունացման հետ»,- ասել է աշխատանքի հեղինակներից մեկը՝ Uppsala University-ի իմունաբանության, գենետիկայի եւ պաթոլոգիայի վարչության աշխատակից Թերեզա Յոհանսոնը։
Հետազոտությունը ցույց է տվել, որ դեպրեսիան նվազել է, երբ կանայք օգտագործել են հակաբեղմնավորիչները ավելի քան երկու տարի։ Սակայն այդ եզրակացությունները ճիշտ էին միայն այն կանանց համար, որոնք հասել էին սեռահասունացման, բայց ոչ դեռահասների համար։ Դեռահաս աղջիկների մոտ նկատվել է դեպրեսիայի մակարդակի բարձրացում անգամ այն բանից հետո, երբ նրանք դադարել են դեղահաբերն ընդունել։ Մեծահասակ պացիենտների մոտ գիտնականները նման դինամիկա չեն հայտնաբերել։
Չնայած վտանգներին՝ գիտնականները նշել են, որ կանանց մեծ մասն օգտագործել է հորմոնալ հակաբեղմնավորիչներ՝ նվազագույն կողմնակի ազդեցություններով։ Նրանք հիշեցրել են, որ հակաբեղմնավորիչները կանանց թույլ են տալիս ինչպես խուսափել չնախատեսված հղիությունից, այնպես էլ կանխել ձվարանների եւ արգանդի քաղցկեղը։
Հետազոտողները եկել են այն եզրակացության, որ բժիշկները պետք է տեղեկացնեն պացիենտներին, որոնք դիտարկում են հակաբեղմնավորիչ հաբերի օգտագործումը, դեպրեսիայի պոտենցիալ հավանականության մասին՝ որպես դեղի կողմնակի ազդեցություն։






