Գիտնականներն ստեղծել են 3D-բիոտպիչ կենդանի հյուսվածքների տպման համար։ Հոդվածն այս մասին հրապարակվել է Biofabrication-ում։

«Երկու տասնամյակ առաջ մորս կաթնագեղձի քաղցկեղ ախտորոշեցին, ինչը հանգեցրեց կրծքի հեռացման։ Դա խիստ ազդեց նրա ինքնազգացողության վրա։ Եվ ես հասկացա, որ այնպիսի տեխնոլոգիաներ, ինչպիսին է բիոտպիչը, կարող են ոչ միայն օգնել կրծքի վերականգնման անհատականացված իմպլանտներ ստեղծելուն, որոնք համապաատսխանում են պացիենտի հյուսվածքի ձեւին ու չափին, այլեւ կարող են օգտագործվել ուռուցքների մոդելների ստեղծման համար՝ կրծքագեղձի քաղցկեղի կենսաբանությունն ուսումնասիրելու նպատակով»,- պատմել է սարքի հեղինակ Մոհսեն Աքբարին։

Շարժական սարքի կարեւոր առանձնահատկությունը բիոթանաքով լի մի քանի քարթրիջների առկայությունն է, որոնցից յուրաքանչյուրը կառավարվում է անկախ պնեւմատիկ համակարգից։ Դրա շնորհիվ սարքի օպերատորը լիակատար վերահսկողություն ունի տպիչ խառնուրդի նկատմամբ, որը պարունակում է կենդանի բջիջներ, ինչը հեշտացնում է պահանջվող հատկություններ ունեցող կառույցների ստեղծումը։ Բացի այդ, սարքն ունի սառեցման եւ ֆոտոկարծրացման մոդուլներ լուսադիոդներով։

in situ բիոտպիչը հարմար է մեծ դեֆեկտների, որոնք առաջանում են վնասվածքներից, վիրաբուժական միջամտությունից կամ քաղցկեղից հետո, վերականգնման համար, ինչի համար պահանջվում են լայնամասշտաբ հյուսվածքային վերականգնումներ։ Երկարաժամկետ հեռանկարում այդ տեխնոլոգիան կարող է վերացնել դոնորական օրգանների պահանջը, ինչպես նաեւ նվազեցնել փոխպատվաստման հետ կապված վտանգները։