ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն աշխատանքային այցով Լոռու Մարզում էր:  Ստեփանավանի բժշկական կենտրոնում տնօրեն Ռոբերտ Կոծիկյանի ուղեկցությամբ նախարարը ծանոթացավ կենտրոնի նյութատեխնիկական և շենքային պայմաններին, շրջեց բաժանմունքներով:

ԱրմենՄուրադյանն իր գոհունակությունը հայտնեց հիվանդանոցի լաբորատոր հագեցվածությունից: Նախարարը եղավ նաեւ «Մանկան բարեկամ» ծննդատանը, վերակենդանացման բաժանմունքում եւ վիրահատարանում: 

Հիվանդասենյակներում նա հետաքրքրվեց հիվանդների առողջական վիճակով, զրուցեց նրանց հետ:

«Գոհեմ այս բժշկական կենտրոնի թե՛բուժական գործունեությունից, թե՛ կադրային քաղաքականությունից, ինչը ոչ միայն տնօրենի, այլեւ մարզի բուժվարչության պետի, քաղաքապետի աշխատանքի շնորհիվ է»,- նշեց նախարարը:

Կենտրոնի տնօրենին հորդորեց վճարովի ծառայություններից գոյացած միջոցների հաշվին բարձրացնել բուժանձնակազմի աշխատավարձը:

Նույն օրն Արմեն Մուրադյանը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի  եւ նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հետ այցելեց նաեւ Վանաձորի բժշկական նոր կենտրոնի շինհրապարակ, ծանոթացավ ընթացիկ աշխատանքներին, տվեց հանձարարականներ: