Cedars-Sinai-ի հետազոտողներն ուսումնասիրել են այն գործընթացը, որը տեղի է ունենում բջիջներում եւ կարեւոր դեր է խաղում օրգանիզմի կարեւոր բորբոքային ռեակցիաների սկսվելու գործում։ Բացահայտումը նոր հնարավորություն է ընձեռում վարակների հետ կապված բորբոքման եւ դրանց առաջացրած բորբոքային պրոցեսների բուժման համար, գրել է Science Immunology-ն։
Գիտնականները կարողացել են ավելի խոր հասկանալ ուժեղ բորբոքային սպիտակուցի՝ IL-1 բետայի առաջացման հետեւողականությունը, այն առաջանում է բորբոքային շատ ռեակցիաների պրոցեսում։ Դա կօգնի մշակել բորբոքային պրոցեսների հետ կապված հիվանդությունների բուժման մեթոդներ։
Երբ բնածին իմունային համակարգը հայտնաբերում է պոտենցիալ վտանգավոր մանրէ, վիրուս կամ այլ արտաքին թշնամի, նա ակտիվացնում է լեյկոցիտները, որպեսզի շրջապատի եւ գրոհի այդ գործակալին։ Դա կարող է առաջ բերել այտուց, կարմրություն, ջերմության բարձրացում եւ ցավ օրգանիզմի հյուսվածքներում, բայց առողջ օրգանիզմում այդ ախտանշանները ժամանակի ընթացքում անհետանում են։
Սակայն որմանց մոտ բորբոքումը ձգձգվում է եւ դառնում քրոնիկական։ Այդ քրոնիկական բորբոքումը կարող է վնաս պատճառել առողջ բջիջներին եւ նպաստել լուրջ հիվանդությունների առաջացմանը, ինչպիսին են 2-րդ տեսակի դիաբետը, սրտի հիվանդությունները եւ դեպրեսիան։
Հետազոտողները շարունակում են ուսումնասիրել բջջային մեխանիզմները՝ կապված բորբոքային հիվանդությունների ակտիվացման հետ, ինչպես նաեւ հեքսոկինազայի դերն այդ պրոցեսում։ Նրանք նաեւ նախատեսում են օգտագործել ստացված արդյունքները, որպեսզի ազդեն այդ բորբոքային ուղու վրա տարբեր հիվանդությունների դեպքում։






