Այսօր՝ հունիսի 21-ին, Հայաստանում նշվում է Բուժաշխատողի օրը։ Բժշկությունը ամենահին եւ առավել պահանջված մասնագիտություններից մեկն է: Բժիշկների օգնությամբ ենք մենք լույս աշխարհ գալիս եւ բազմաթիվ առողջական խնդիրներ լուծում:
NEWS.am Medicine-ի խմբագրությունը սրտանց շնորհավորում է Հայաստանի բուժաշխատողներին` մասնագիտական օրվա առթիվ եւ հիշեցնում. Մենք միշտ ուրախ ենք հաղորդել ձեր ձեռքբերումների մասին, բայց չենք կարող աչք փակել բացթողումների ու թերացումների վրա։
Թանկագին բժիշկներ: Մենք ցանկանում ենք, որ դուք մշտապես հիշեք` Ձեր աշխատանքը սոսկ աշխատանք չէ, այլ առաքելություն: Եվ այսօր մեր հատուկ երախտագիտությունն ենք հայտնում այն բուժաշխատողներին, որոնք պարզապես կատարում են իրենց աշխատանքը՝ չսպասելով ոչ գնահատականի, ոչ շնորհակալության:
Մենք երախտապարտ ենք եւ շնորհավորում ենք նաեւ այն բոլոր բժիշկներին, որոնք այս ամբողջ ընթացքում մեզ հետ աշխատել են` մեր ընթերցողներին տեղեկություններ ներկայացնելով:
Եվ գլխավորը` առողջ եղեք, որպեսզի ի վիճակի լինեք մյուսներին առողջություն վերադարձնել:






