Ուռուցքաբանության ազգային կենտրոնը, Bostongene-ի հետ համագործակցության շրջանակում, կազմակերպել էր հանդիպում-քննարկում «Ուռուցքաբանության մեջ ճշգրիտ բժշկության զարգացումը» թեմայով, որը վարում էր Նաթան Ֆոուլերը՝ ԱՄՆ-ի ամենամեծ և հեղինակավոր ուռուցքաբանական կենտրոններից մեկի՝ Տեխասի համալսարանի Անդերսոնի անվան քաղցկեղի կենտրոնի Կլինիկական հետաքննական և թարգմանչական հետազոտական ծրագրի տնօրենը:

1L2A1887.JPG (1.25 MB)

Հանդիպմանը մասնակցել է նաև «Netcracker Technology Corp.»-ի համահիմնադիր Մայքլ Ֆայնբերգը։

1L2A1928.JPG (1.22 MB)

Հանդիպմանը պրոֆեսոր Ֆոուլերն անդրադարձավ ուռուցքով հիվանդների վարման գործընթացում՝ ախտորոշման և բուժման անհատական մոլեկուլային մոտեցումների կիրառմանը, որի շնորհիվ յուրաքանչյուր հիվանդի դեպքում որոշվում է իր ուռուցքային բջիջների մոլեկուլների տեսականին և դրա հիման վրա ընտրվում է թիրախային բուժման դեղորայքը:

1L2A1822.JPG (1.10 MB)

Հյուրերը, տնօրեն Նարեկ Մանուկյանի ուղեկցությամբ, շրջայց կատարեցին Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, ծանոթացան իրականացված լայնածավալ աշխատանքներին, կենտրոնի տեխնիկական հագեցվածությանն ու մատուցվող ծառայություններին:

1L2A1963.JPG (1.14 MB)

Հյուրերը գոհունակությամբ արձանագրեցին, որ իրենց այցը նոր համագործակցության ու համատեղ իրականացվող նոր նախագծերի սկիզբ է, քանի որ առկա է փոխգործակցության զգալի ներուժ:

BostonGene-ը անհատականացված բժշկության և կենսաբժշկական ոլորտի ծրագրային ապահովման մշակման առաջատար ընկերություններից է։