Պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ի կանխարգելիչ առողջության ոլորտի փորձագետների առաջատար խումբը բժիշկներին խորհուրդ է տվել 19-ից 65 տարեկան բոլոր պացիենտներին ստուգել տագնապային խանգարման համար։
Ներկայումս գոյություն ուենցող տվյալները ցույց են տալիս, որ տագնապի սքրինինգը կարող է օգնել այս հիվանդներին հոգեկան հանգստություն գտնել, ասվում է ԱՄՆ-ի Կանխարգելիչ ծառայությունների թիրախային խմբի (USPSTF) ուղեցույցներում, որոնք հրապարակվել են Ամերիկյան բժշկական ասոցիացիայի ամսագրում (Journal of the American Medical Association)։
«Թիրախային խումբը պարզել է, որ 19-ից 64 տարեկան պացիենտների մոտ, որը մենք անվանում ենք չափահաս բնակչություն, կան տագնապի ախտանիշների նվազման համոզիչ ապացույցներ։ Նշվել է նաեւ կյանքի ընդհանուր որակի բարելավման մասին», - ասել է USPSTF-ի փոխնախագահ, բիժշկ Մայքլ Սիլվերսթայնը: Թիրախային խումբը կրկնել է նաեւ իր վաղեմի առաջարկությունն այն մասին, որ մեծահասակները կանոնավոր կերպով դեպրեսիայի սքրինինգ պետք է անցնեն:
Փորձագետները նաեւ նշել են, որ իրենք ներկայումս չեն կարող խորհուրդ տալ կանոնավոր սքրինինգ՝ ինքնասպանության ռիսկի համար, թեեւ դա չափահասների շրջանում մահացության հիմնական պատճառն է։ Համավարակը ընդգծել է ամերիկացիների համար հոգեկան առողջության կարեւորությունը, ասել է բժիշկ Պետրոս Լեւունիսը՝ Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի (APA) նախագահը:
Համաձայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2022 թվականի գիտական ամփոփման՝ տագնապի եւ դեպրեսիայի համաշխարհային տարածվածությունը համավարակի առաջին տարում ավելացել է 25 տոկոսով։
Մայիսին APA-ի անցկացրած հարցումը ցույց է տվել, որ ամերիկացիների 37 տոկոսն իրենց այս տարի ավելի անհանգիստ են զգացել, քան նախորդ տարվա նույն ժամանակ, ինչը 5 տոկոսով ավելի է:






