20 տարում առաջին անգամ ԱՄՆ-ում գրանցվել է կյանքի համար վտանգավոր մալարիա հիվանդությունը, որն առաջանում է մոծակների միջոցով փոխանցվող մակաբույծից, հայտնում է New York Post-ը։
Հրատարակության տվյալներով՝ վարակման երկու դեպք է հայտնաբերվել Ֆլորիդայում, մեկ դեպք՝ Տեխասում։ Հոդվածում ասվում է, որ փորձագետները մտահոգված են, որ վարակվածները չլքեն ԱՄՆ-ն։
New York Post-ը գրում է, որ մալարիայի նախորդ դեպքը գրանցվել է 2003 թվականին, Ֆլորիդայում։ Որպես կանոն, մալարիան ԱՄՆ-ում հայտնաբերվել է այն պացիենտների մոտ, որոնք մեկնել են արտասահման։
«Միշտ մտահոգում է այն փաստը, որ ինչ-որ շրջանում վարակի փոխանցում է տեղի ունենում։ Կլիմայի փոփոխությունն անկասկած իր դերն է խաղում ԱՄՆ-ի տարածքում տրանսմիսիոն հիվանդությունների տարածման գործում», - թերթը մեջբերում է Ֆլորիդայի համալսարանի միջատաբան Էսթել Մարտինին, որն ուսումնասիրում է մոծակների միջոցով փոխանցվող հիվանդությունները։
Մալարիայի ախտանիշներն են՝ տենդ, դող, գլխացավ, մկանային ցավ, սրտխառնոց, փսխում, փորլուծություն եւ թուլություն: Մասնագետները նշում են, որ մալարիան բուժելի է, եթե վաղ է ախտորոշվում:






