Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համագործակցող կենտրոնի՝ Սիեթլում Վաշինգտոնի համալսարանի Առողջապահության չափումների և գնահատման ինստիտուտի գնահատականներով, ԱՀԿ-ի եվրոպական տարածաշրջանում մոտ 36 միլիոն մարդ, հնարավոր է, երկարատև COVID-19 է տարել համաճարակի առաջին 3 տարիներին: Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի Եբվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն: Նրա խոսքով, դա մոտավորապես 30 եվրոպացուց մեկն է։
«Եթե մենք երկարաժամկետ COVID-ի համապարփակ ախտորոշում և բուժում չենք չմշակենք, մենք երբեք իսկապես չենք վերականգնվի համաճարակից։ Մենք կոչ ենք անում ավելի շատ հետազոտություններ անցկացնել և խրախուսում ենք պատվաստվել նրանց, որոնք իրավունք ունեն COVID-19-ի դեմ պատվաստում անցնել: Այս անբավարար ճանաչված հիվանդությանը պետք է լրջորեն վերաբերվել բժշկական և սոցիալական բոլոր ոլորտներում, և մենք պետք է ապահովենք, որ հիվանդները պատշաճ խնամք ստանան», - ասել է դոկտոր Կլյուգը:
Նա ընդգծել է, որ առաջնահերթություն պետք է լինի խոցելի բնակչության, տարեցների, եւ թույլ իմունիտետ ունեցող անձանց պատվաստումը:
«Այս խմբերի համար մենք պետք է ապահովենք պատվաստումների առնվազն 70 տոկոս ծածկույթ՝ ներառյալ առաջնային և լրացուցիչ խթանող չափաբաժինները»,- ընդգծել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը։






