Կցանկանայի, որ բոլորն առողջ գնան մեր կենտրոնից, բայց ցավոք սրտի, մեկ ամսում մամոգրաֆիկ հետազոտություն անցած 3000 կանանցից ընդամենը 30 տոկոսն է եղել առողջ: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, «Քաղցկեղի էնդոկրին պատճառները» թեմայով մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
«Հիմնականում մեր կանայք ունեն տարբեր տիպի խնդիրներ, ինչ-որ անհանգստություններ: Փաստն այն է, որ ամեն 15-16-րդ կնոջ մոտ արձանագրվում է կրծքագեղձի քաղցկեղ»,-ասաց նա:
Խաչանուշ Հակոբյանը տեղեկացրեց, որ կվերսկսեն մարզեր այցելությունները, որը դադարել էր կովիդի պատճառով. «Ցավոք Արցախ չենք կարող գնալ, բայց քաղցկեղով հիվանդների համար մենք ուղարկում ենք խնդրագիր պահանջը, որ այդ մարդիկ պետք է գան հետազոտվելու: Երբեմն գալիս են, երբեմն դա անհնար է լինում»,-ասաց նա:






