Կառավարության որոշմամբ` ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումներ ունեցող անձանց այսուհետ ԱՆՎՃԱՐ կտրամադրվեն հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերը` նախկին 50% զեղչի փոխարեն: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հիմնական դեղերի անվանցանկը ևս լրամշակվել և թարմացվել է անհրաժեշտ նոր դեղերով:

Դեղերը հասանելի կլինեն քաղաքացիներին ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության միջոցով:

Ավելացել է ևս 6 հիվանդություն, որոնց բուժման համար անհրաժեշտ ԴԵՂԵՐԸ պետության կողմից շահառուներին կհատկացվեն ԱՆՎՃԱՐ` 2024 թվականից:

Այդ հիվանդություններն են`

1) պատանեկան իդիոպաթիկ արթրիտ

2) առաջնային իմունոդեֆիցիտ

3) կավասակի հիվանդություն

4) նյարդաբանական խնդիրներով պայմանավորված հիվանդություն - սուր պոլիռադիկուլիտ

5) անհաս նորածինների դեղերի կարիք ունեցող պացիենտներ

6) ցրված սկլերոզ

Արդյունքում՝ շուրջ 486 շահառու, այդ թվում` մեծամասնությունը երեխաներ`

  • ԱՆՎՃԱՐ կապահովվեն նախկինում պետության կողմից երբևէ չտրամադրած դեղերով,
  • կկանխարգելվի հիվանդության զարգացումը,
  • կնվազեն հաշմանդամության և մահացության ցուցանիշները:
  • Հիմնական դեղերի անվանցանկը ևս լրամշակվել և թարմացվել է անհրաժեշտ նոր դեղերով:

Դեղերը հասանելի կլինեն քաղաքացիներին ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության միջոցով:

Հիմնական դեղերի ցանկը`

 https://moh.am/uploads/56-N_inkorporacvac.pdf