Առողջապահության ապահովագրության ներդրման փուլային շրջանում այն բոլոր խրոնիկ հիվանդությունները, որոնց դեպքում կենտրոնացված ձեւով դեղերը մատակարարվում էր, դրանք շարունակվելու են նույն ձեւով մատակարարվել մինչեւ ապահովագրության ամբողջական ներդրումը: Այս մասին, այսօր՝ հունիսի 30-ին, «Առողջության ապահովագրության առողջապահական ռիսկերը» թեմայով քննարկման  ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Սամվել Խարազյանը՝ անդրադառնալով հարցին, թե ապահովագրության դեպքում ինչպես է իրականացվելու խրոնիկ հիվանդություններ ունեցողների, այդ թվում հոգեբուժական, օնկոհիվանդություններ ունեցողների դեղորայքի մատակարարումը:

«Դրան զուգահեռ սրտային, հիպորտոնիկ հիվանդությունների համար նախատեսում ենք ապահովագրության պաթեթում ներառել բոլոր դեղերը համընդհանուր անվանումով, բայց հնարավորություն տալով պացիենտին դեղատնից ձեռք բերել համապատասխան առեւտրային անվանմամբ դեղորայքը: Եթե այդ դեղորայքի գինը ավելին չէ, քան փոխհատուցման առավելագույն գինն է, պացիենտը ոչինչ չի վճարում: Իսկ եթե գինը ավել է, պացիենտը վճարում է այդ լրացուցիչ մասը»,-ասաց նա: