Գերմանիայի դատարաններում դատաքննության փուլում են վնասի փոխհատուցման ավելի քան 200 հայցեր COVID-19-ի պատվաստանյութեր արտադրողների դեմ։ Այս մասին տեղեկացրել է Welt am Sonntag թերթը՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին։
DPA գործակալության տվյալներով՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր արտադրողների հետ, ԵՄ-ի միջոցով դեղանյութերը գնելիս, ձեռք է բերվել պայմանավորվածություն այն մասին, որ տանուլ տված ընկերությունների դեպքում հնարավոր վնասի փոխհատուցման եւ դատական ծախսերն իրենց վրա են վերցնում ԵՄ անդամ երկրները։ Եվրոպական հաշվիչ պալատի զեկույցի համաձայն՝ բացառություն արվում է միայն այն դեպքում, եթե վնասը հասցվել է միտումնավոր, անփութության կամ ԵՄ-ում գործող արտադրական պրակտիկային չհետեւելու պատճառով։
Հուլիսի 3-ին Ռոթվայլ քաղաքի դատարանը (Գերմանիայի հարավ-արեւմուտք) քննելու է 58-ամյա տղամարդու հայցը BioNTech դեղագործական ընկերության դեմ։ Նա հավաստիացրել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո վատացել է իր աջ աչքի տեսողությունը։ BioNTech-ում հայցը համարում են չհիմնավորված։ Հունվարին Հոֆ քաղաքի (Բավարիա) դատարանը մերժել է մի կնոջ բողոքը AstraZeneca կոնցեռնի դեմ։ Նա բողոքում է առողջական լուրջ խնդիրներից, որոնք առաջացել են պատվաստվելուց հետո։






