Ֆլորիդայի ատլանտյան համալսարանի (FAU) Ինժեներիայի եւ ինֆորմատիկայի քոլեջի գիտնականները ստեղծել են ռոբոտացված ձեռնոց, որն օգնում է նորից սովորել դաշնամուր նվագել  կաթվածից հետո, տեղեկացրել է FAU-ի կայքը։

«Մեր ռոբոտացված ձեռնոցը [ի տարբերություն նման նախագծերի] կարող է տարբերել նույն մեղեդու ճիշտ եւ ոչ ճիշտ կատարումը»,- տեղեկացրել է քոլեջի դեկան Սթելա Բատալաման։ Հետեւելով ձեռքի շարժմանը, որին հագցված է ձեռնոցը, ներկառուցված արհեստական բանականության համակարգն անմիջապես հակադարձ կապ է ապահովում՝ հեշտացնելով դաշնամուր նվագելու ճիշտ տեխնիկայի յուրացումը։

Արհեստական բանականությունը եւ տակտիլ սարքերը մատների ծայրերին թույլ են տալիս ճանաչել վրիպումների 12 տեսակներ, ներառյալ ստեղնի հապճեպ սեղմումը կամ ուշացումը 0,1 վայրկյանով։ Ինչպես հավաստիացնում են գիտնականները, սխալի պարզման ճշգրտությունը կազմում է 97 տոկոս։

Նրանք նաեւ նշել են, որ ռոբոտացված ձեռնոցի աշխատանքի սկզբունքը կարելի է օգտագործել ոչ միայն երաժշտական գործիք նվագելիս, այլ նաեւ առօրյա այլ խնդիրների համար։