Երեւանում ընթանում է Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի նախագահության անդամների մամուլի ասուլիսը։

Ասուլիսի հիմնական բանախոսներն են համագումարի պատվավոր նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, համագումարի համանախագահ, բժիշկ Գևորգ Յաղջյանը, համագումարի համանախագահ, բժիշկ Համբարձում Սիմոնյանը եւ համագումարի գիտական խորհրդի ղեկավար Ալեքսանդր Բազարչյանը:

Նշենք, որ Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարը տեղի կունենա հուլիսի 6-8-ը, Արմենիա Մարիոթ Երևան հյուրանոցում։

Համագումարին և դրա շրջանակում տեղի ունեցող 23 սատելիտային սիմպոզիումներին մասնակցելու են առողջապահական և բժշկական ոլորտի շուրջ 2000 ներկայացուցիչներ՝ Հայաստանից և Սփյուռքից։

Համագումարի պլենար բանախոսների թվում են համաշխարհային հռչակ վայելող մասնագետներ Ջոն Բիլեզիկյանը, Վիկեն Բաբիկյանը, Ռոջեր Հաջարը, Նոռա Փաշայանը, Յակոպո Բաուսսանոն, Շարոն Չեքիջյանը, Շանթ Շեխերդիմյանը, Ուէյն Գրոդին, Բագրատ Ալեքյանը, Արմեն Հարությունյանը, Ավագ Գահվեջյանը և Ռուբեն Վարդանյանը։

Համագումարին Արցախի բժիշկները մասնակցելու են առցանց ձևաչափերով։