Ֆլորիդայի միջազգային համալսարանի գիտնականները հայտնաբերել են արսինոտրիցինը (AST)՝ առաջին բնական հակաբիոտիկը մանրէների կայունության եւ մալյարիայի դեմ պայքարելու համար, հակաբիոտիկը մկնդեղ է պարունակում։ Հետազոտության արդյունքները ներկայացված են Microorganisms ամսագրում։
Այս նյութն օգնում է կրճատել հակաբիոտիկների հանդեպ կայուն մանրէների թվի աճը։ Մասնագետները եկել են այն եզրահանգման, որ դեղամիջոցը կարող է պայքարել անհայտ միկրոօրգանիզմների դեմ, այդ թվում աղիքային ցուպիկի, ինչպես նաեւ տուբերկուլյոզ առաջացնող մանրէների դեմ։
Պարզվել է նաեւ, որ արսինոտրիցինը, ի տարբերություն մալյարիայի դեմ ժամանակակից այլ դեղամիջոցների, կանխում է վարակը Plasmodium falciparum մոծակների մակաբույծից, որը մարդկանց մոտ մալյարիա է առաջացնում։ Արսինոտրիցինը պարունակում է մկնդեղ, բայց ոչ մաքուր ձեւով։ Ուսումնասիրելով լյարդի, երիկամների եւ աղիների բջիջները՝ գիտնականները պարզել են, որ նոր դեղամիջոցը խոցել է նաեւ մալյարիայի մակաբույծին, սակայն չի ախտահարել մարդու բջիջները։
Ներկայում գիտնականները ԱՄՆ-ում AST-ի քիմիական սինթեզի պատենտ են ստացել։ Մասնագետները հույս ունեն շարունակել դեղամիջոցի հետազոտությունները, որպեսզի հասկանան, թե ինչպես է այն թափանցում մարդու էրիթրոցիտների մեջ, որտեղ կարող է էլ ավելի արդյունավետ լինել մալյարիայի դեմ պայքարում։






